ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Սիրո՞ւմ ես ինձ

Սիրո՞ւմ ես ինձ
06.02.2015 | 00:04

Մի երիտասարդ, փափուկ ու գեղեցիկ բազկաթոռին նստած, կարդում է Ավետարանի այն հատվածը, որում Հիսուս Պետրոս առաքյալին ասում է. «Սիմոն, որդի Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»: Այնուհետև երիտասարդն ամբողջությամբ հենվում է բազկաթոռին ու ասում.
-Տե՛ր Հիսուս, դու գիտես, թե ինչքան եմ սիրում քեզ, նույնիսկ կյանքս կտամ քեզ համար, սակայն ինչո՞ւ է ամեն ինչ այսքան անարդար ինձ համար: Իմ շրջապատում մարդիկ գոհ ու լավ ապրում են, իսկ ես ինչ դարձել եմ քրիստոնյա և հավատացել ու սիրել քեզ, ոչինչ այնքան էլ հաջող չի ընթանում: Դրամը չի բավարարում, իմ կամեցած հանդերձանքները չեմ կարողանում գնել, ծրագրերս չեն իրականանում: Ամենուր, ուր տալիս եմ քո անունը, ասում են՝ ո՞ւր է քո Տեր Աստվածը, եթե կա, ինչո՞ւ հույսերդ չեն արդարանում: ՈՒզում եմ, որ լավ լինի ինձ համար, բոլորի համար: Եթե ինձ սիրեիր, ապա իմ խնդրանքներն իրականություն կդարձնեիր, իսկ ես էլ իմ ամբողջ կյանքը քեզ կնվիրեի:
Երիտասարդը զգում է, որ հարմարավետ բազկաթոռին նստած ննջում է, և ինչ-որ մեկն իր գլուխն է շոյում ու ասում.
-Որդյա՛կս, արթնացի՛ր, դու ինձ չես սիրում, այլ ինձ հետ առևտուր ես անում:


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 1298

Մեկնաբանություններ