Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Հենրիխ Մխիթարյանը կխաղա՞ «Լիվերպուլում»

Հենրիխ Մխիթարյանը կխաղա՞ «Լիվերպուլում»
11.02.2015 | 21:53

Բրիտանական «Metro»-ն հաղորդել է, որ «Լիվերպուլը» սկսել է բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար:
«Կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ի դեմս Մխիթարյանի տեսնում է ամռանը թիմից հեռացող Սթիվեն Ջերարդին փոխարինողի և ցանկանում է ձեռք բերել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը: «Լիվերպուլը» Մխիթարյանին իր կազմում ուզում էր տեսնել դեռ 2013 թվականի ամռանը, բայց նա Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվեց Դորտմունդ:

Դիտվել է՝ 951

Մեկնաբանություններ