ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Թեժ գիծը» սպասարկել է 152 հեռախոսազանգ

«Թեժ գիծը» սպասարկել է 152 հեռախոսազանգ
26.02.2015 | 16:30

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 152 հեռախոսազանգ:

Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 128-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 24 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում «թեժ գծերի» հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 34 հեռախոսազանգ, որոնցից 24-ին լուծում է տրվել, իսկ 10-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Դիտվել է՝ 1754

Մեկնաբանություններ