ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Հարյուր տարի անց…». գիրք Իրաքում եզդիների նկատմամբ բռնությունների մասին

«Հարյուր տարի անց…». գիրք Իրաքում եզդիների նկատմամբ բռնությունների մասին
11.05.2015 | 14:49

«Շատ կարևոր է, որպեսզի եզդիները սկսեն պայքար՝ հանուն իրենց իրավունքների։ Սակայն այդ պայքարը պետք է մղվի ոչ միայն մարտի դաշտում, այլև միջազգային ատյաններում։ Այս առումով անհրաժեշտ է որպեսզի 2014թ. օգոստոսի 3-ից եզդիների նկատմամբ սկսված գործողություններն արձանագրվեն և մեկտեղվեն։ Եզդիներն այլևս իրենց պատմության արձանագրումը չպետք է վստահեն այլ ժողովուրդների։ Պետք է սկսել մի պայքար, որը լինի գրով և զենքով»,- «Նոյյան տապան» մամուլի ակումբում «Հարյուր տարի անց…» գրքի շնորհանդեսին ասաց հեղինակ Բորիս Մուրազին՝ շեշտելով, որ այս գիրքը պետք է դառնա գրական և իրավական պայքարի մեկնարկը։
«Հարյուր տարի անց…» գիրքը հրատարակվել է «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ 1000 օրինակով տպագրված աշխատությունում ներկայացված են Իրաքում վերջին շրջանում եզդիների նկատմամբ իրականացվող բռնությունները և ծավալվող զարգացումները։
Բորիս Մուրազին նշեց, որ գիրքը ներառում է մի շարք գլուխներ՝ «Արյունոտ օգոստոս», «Ցեղասպանություն վերապրածների վկայություններ», «Բռնություններ եզդի կանանց նկատմամբ», «Բռնություններ եզդի անչափահասների նկատմամբ», «Կանանց և երեխաների վաճառք» և այլն։ Առանձին գլուխներով անդրադարձ է կատարվել նաև միջազգային կառույցների ու Հայաստանի արձագանքին կատարվածի վերաբերյալ։ Գրքում տվյալները վերցված են հեղինակավոր աղբյուրներից, համաշխարհային մամուլից, միջազգային կառույցների զեկույցներից, Թուրքիայում եղած ժամանակ եզդի փախստականների հետ զրույցներից։
Բորիս Մուրազին նշեց, որ նպատակ ունեն գիրքը թարգմանել անգլերեն, այն կտեղադրվի համացանցում։ Գիրքը կհատկացնեն նաև լրատվամիջոցներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, գրադարաններին, դեսպանատներին։

Դիտվել է՝ 933

Մեկնաբանություններ