Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Հայաստանի և Վրաստանի վարչապետերն աշխատանքային հանդիպում են ունեցել

Հայաստանի և Վրաստանի վարչապետերն աշխատանքային հանդիպում են ունեցել
19.05.2015 | 13:07

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Բաթումում աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ: Նրանք քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված ծրագրերը:

Դիտվել է՝ 938

Մեկնաբանություններ