«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հայաստանում մեկնարկել են բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ

Հայաստանում մեկնարկել են բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ
31.05.2015 | 13:29

Հայաստանի զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ երեկ մեկնարկել են բանակային զորամիավորումների և ուժեղացման միջոցների հետ անցկացվող բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ: «Զորավարժություններում ներգրավված են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ուժերն ու միջոցները, տարածքային ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ»,- ասված է ՊՆ-ի լրատվական վարչության հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 2786

Մեկնաբանություններ