ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Չին-հայկական նոր հանդիպումներ

Չին-հայկական նոր հանդիպումներ
10.06.2015 | 23:26

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չինաստանի ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջի գլխավորած պատվիրակությանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Չինաստանը կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Ճեն Չանջը կարևորել է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը և ընդլայնումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Չինաստանի տնտեսական, հումանիտար, տեխնիկական համագործակցության ընդլայնման, միջխորհրդարանական կապերի ամրապնդման հարցերի շուրջ:
Ճեն Չանջին ընդունել է նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և նշել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև միջխորհրդարանական փոխգործակցությունը գտնվում է պատշաճ մակարդակի վրա: ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՉԺՀ դրական ներդրումը աշխարհում խաղաղաղության և կայունության ապահովման և անվտանգ միջազգային մթնոլորտի ստեղծման գործում: Նա նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրվանից Հայաստանը հետևողականորեն սկզբունքային դիրքորոշում է հայտնում և աջակցում է Չինաստանի համար բոլոր կարևոր հարցերում, այդ թվում՝ «Միասնական Չինաստանի» սկզբունքին:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ Սահակյանը տեղեկացրել է, որ Հայաստանի ԱԺ-ն նախաձեռնել է ստեղծել «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանության» միջազգային համագործակցության միջխորհրդարանական պլատֆորմ և նշել է, որ կոչ է անում բոլոր երկրների խորհրդարանների ներկայացուցիչներին իրենց մասնակցությունն ունենալ այս պլատֆորմի ձևավորմանը՝ հաշվի առնելով, որ խորհրդարանականները կարող են կարևոր դեր ունենալ ցեղասպանությունների կանխարգելման գործում:
Ճեն Չանջը պատրաստակամություն է հայտնել աջակցելու միջպետական համագործակցության առավել զարգացմանը և տարբեր ծրագրերի իրականացմանը: Վերջում նա Գալուստ Սահակյանին պաշտոնական այցով հրավիրել է Չինաստան:

Դիտվել է՝ 883

Մեկնաբանություններ