«Ալյանս» կուսակցության երիտասարդական թևը բողոքի ակցիա է արել էներգետիկայի նախարարության դիմաց: Դրոշներով ու «Ո՜չ թալանին» պաստառներով մի խումբ երիտասարդներ պահանջում են պատժել բոլոր նրանց, ովքեր մեղք ունեն ՀԷՑ-ում ստեղծված իրավիճակի համար: