ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Երեխայի կյանքը փրկել չի հաջողվել

Երեխայի կյանքը փրկել չի հաջողվել
17.06.2015 | 09:19

Երեկ Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է ընդունվել Ջրաշեն գյուղի 4-ամյա աղջիկ` ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով։ Վիճակը գնահատվել է միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Ստացել է վիճակին համապատասխան բուժում։ Երեկոյան կողմ փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է։ Տեղափոխելով վերակենդանացման բաժանմուք, մասնագետները համապատասխան միջոցներ են ձեռնարկել, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։
Այս պահին ռեանիմոբիլով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվում նույն ախտանշաններով, ծանր վիճակում գտնվող փոքրիկ տղա` Նորապատ գյուղից։
Մոտ երկու ժամ առաջ Արմավիր քաղաքի նույն ընտանիքի երկու երեխա (տարբեր մանկապարտեզների սաներ) ևս ընդունվել են տեղի ինֆեկցիոն բաժանմունք։ Եկուսի վիճակն էլ գնահատվում է թեթև։
ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ Արմավիրի մարզ են մեկնել նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը, մանկական ռեանիմատոլոգներ: Վարակի աղբյուրը պարզաբանելու, կանխարգելիչ ու հակահամաճարակային աշխատանքներ իրականացնելու նպատակով տեղում աշխատում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների խումբը։ Արմավիր է մեկնել նաև ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանը:
Աշխատանքներում ընդգրկվել են նաև «Արաբկիր» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնների մասնագետները:
Երևանի բժշկական կենտրոններում օպերատիվ աշխատանքները համակարգում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը: Իրավիճակը հսկողության տակ է:

Դիտվել է՝ 1663

Մեկնաբանություններ