ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հայ իրավաբանների միությունը կոչ է արել դադարեցնել Թուրքիայում հայերի հանդեպ ատելության տարածումը

Հայ իրավաբանների միությունը կոչ է արել դադարեցնել Թուրքիայում հայերի հանդեպ ատելության տարածումը
23.09.2015 | 16:55

Սփյուռքում ապրող հայ փաստաբանների միության՝ Հայ իրավաբանական միության ներկայացուցիչները դատապարտել են Թուրքիայում վերջին շրջանում հայերի հանդեպ տարածվող ատելություն սերմանող խոսքերն ու «Արմեն» որբանոցի վրա իրականացված հարձակումները՝ գրում է «Ակօսը»։ Միության ներկայացուցիչները Թուրքիայի դեսպանատներին ու հյուպատոսարաններին ուղարկված նամակում կոչ են անում խստորեն դատապարտել նման երևույթները։ Հայ փաստաբանների ստեղծած միությունը նամակներ է ուղարկել ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Հունաստանի, Իսպանիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Լիբանանի, Եգիպտոսի, Կոլումբիայի դիվանագիտական ներկայացուցչություններին՝ խնդրելով հայերի հանդեպ սադրանքների դրդողների դեմ կոչով հանդես գալ: Միության ղեկավար Հարի Տիգրանյանի նամակում խոսվում է «Արմեն» որբանոցի քանդման դեմ պայքարողների հանդեպ իրականացված երկու հարձակումների, Ջիզրեի ոստիկանության՝ բարձրախոսով հնչեցրած կոչի, որում բոլորին «հայ լինելու» համար էին մեղադրում, Բուրհան Քուզուի «ահաբեկիչների՝ թլպատված չլինելու» վերաբերյալ թվիթի մասին:

Դիտվել է՝ 1619

Մեկնաբանություններ