ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Ես շատ հիասթափված եմ Թայսոն Ֆյուրիից»

«Ես շատ հիասթափված եմ Թայսոն Ֆյուրիից»
29.09.2015 | 11:13

Հոկտեմբերին Դյուսելդորֆում նախատեսված մարտը Վլադիմիր Կլիչկոյի ու Թայսոն Ֆյուրիի միջև հետաձգվում է անորոշ ժամանակով: Պատճառը պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի ստացած վնասվածքն է:
«Ես շատ հիասթափված եմ ոչ միայն իմ երկրպագուներից, այլև Թայսոն Ֆյուրիից»,- ասել է ուկրաինացի բռնցքամարտիկը:
Կլիչկոյի մենեջերը շտապել է տեղեկացնել, որ արդեն իսկ այս շաբաթ հանրությանը կտեղեկացվի մրցամարտի անցկացման նոր ժամկետը՝ նշելով, որ հանդիպման վայրի փոփոխություն չի լինի, իսկ վաճառված տոմսերը մնում են ուժի մեջ: Բնականաբար, Թայսոնը Թայսոն չէր լինի, եթե չշտապեր օգտագործել առիթն ու համապատասխան հայտարարությամբ հանդես չգար: «Թույն» լեզու ունեցող բրիտանացին ասել է, որ ինքը նախօրոք գիտեր Կլիչկոյի մտադրության մասին, քանի որ նա վախենում է իր հետ մենամարտելուց: Ակնարկելով օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսը, որին բրիտանացին ներկայացել էր Բետմենի կերպարով, Ֆյուրին ասել է. «Ես նրա աչքերում տեսա այն, ինչ Դևիդ Հեայի աչքերում էր», ու ավելացրել, որ իր համար առավել ափսոսալին մարզասերի ուշացող սպասումն է (ասենք, որ Ֆյուրին պարտության է մատնել իրենից ոչ պակաս կոլորիտային Հեային)։
Ավելացնենք, որ չեմպիոնական գոտու հավակնորդը մինչ այժմ անցկացրել է քսանչորս մարտ ու դրանցից ոչ մեկում չի պարտվել, թեպետ, եթե նայենք մյուս կողմից, սա էլ անպարտելիության փաստարկ չէ, նայած ովքեր են եղել մրցակիցներդ, ինչ քաշ ու կշռի: Բոլոր դեպքերում, եթե Ֆյուրին ուզում է հաստատել իրեն, պիտի ծնկի բերի Կլիչկոյին, ում «թագավորությունը», կարծես, չափից ավելի երկար է տևում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1102

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ