ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սյունիքի մարզպետի որդին ազատ է

Սյունիքի մարզպետի որդին ազատ է
01.10.2015 | 19:09

Գլխավոր դատախազությունը որոշել է ազատ արձակել Սյունիքի մարզպետի որդուն։ Գործով հսկողություն իրականացնող դատախազը բավարարել է Տիգրան Խաչատրյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որոշումն ուղարկվել է Քննչական կոմիտե։
Քննչական կոմիտեն նախօրեին դիմել էր Գլխավոր դատախազություն Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելու միջնորդությամբ՝ վկայակոչելով նոր ի հայտ եկած հանգամանքները։ Հանգամանքներից մեկն այն է, որ ծեծկռտուքի մասնակից Յուրա Մանուչարյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել և հայտարարել, որ ինքն է տուժող Հարություն Զաքարյանի աչքին հարվածել, ոչ թե մարզպետի որդին։
Հարություն Զաքարյանի հայրն այսօր «Ազատությանն» ասել է, թե վստահում է քննչական մարմիններին և որևէ խնդիր չի տեսնում, որ Սուրիկ Խաչատրյանի որդին ազատ արձակվի։

Դիտվել է՝ 1327

Մեկնաբանություններ