ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Կահիրեում ձերբակալվածների թվում հայաստանցի չկա

Կահիրեում ձերբակալվածների թվում հայաստանցի չկա
28.10.2015 | 15:32

Կահիրեում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ) ձերբակալված անդամների թվում հայաստանցի չկա՝ Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։ «Ի պատասխան Կահիրեում Հայաստանի դեսպանության հարցմանը՝ Եգիպտոսի իշխանությունները հաստատել են, որ ԻԼԻՊ-ի ձերբակալված անդամների մեջ Հայաստանի քաղաքացի չկա»,- գրել է նա։ «Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Almasryalyoum թերթը, գրել էր, որ երկուշաբթի օրը եգիպտական հատուկ ծառայությունները ձերբակալել են «Իսլամական պետություն» խմբավորման վեց անդամների, որոնք ժամանել են Լիբիայից և պատրաստվում են ահաբեկչական գործողություններ իրականացնել զբոսաշրջային վայրերում։ Աղբյուրը նշել էր, թե ձերբակալվածների թվում են Հայաստանի, Բելառուսի, Սերբիայի, Իրանի քաղաքացիներ։

Դիտվել է՝ 1483

Մեկնաբանություններ