Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հասանովը սպառնում է

Հասանովը սպառնում է
16.12.2015 | 11:40

«Մեր առջև կանգնած է գլխավոր և սուրբ նպատակ՝ ազատագրել օկուպացված տարածքները»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Ելույթ ունենալով զորամասի բացման ժամանակ՝ նա վստահեցրել է, թե ադրբեջանական զինված ուժերը «կործանարար հարվածներ են հասցնում թշնամուն», ապա շարունակել՝ «հետագայում ավելի կործանարար հարվածներ» են հասցնելու: «Մեր նպատակն է թշնամուն կործանարար հարվածներ հասցնել և քշել նրան մեր հողերից: Մենք այժմ դա անելու ենք ավելի կոշտ: Որքան արագ օկուպանտները հասկանան, որ պետք է կարճ ժամկետներում լքեն մեր հողերը, այնքան քիչ կորուստներ կունենան: Մեր թշնամիները պետք է իմանան և հասկանան դա»,- APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Հասանովը:

Դիտվել է՝ 1835

Մեկնաբանություններ