Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ֆիզիկոսները հայտնաբերել են գրավիտացիոն ալիքները

Ֆիզիկոսները հայտնաբերել են գրավիտացիոն ալիքները
12.02.2016 | 20:59

Փետրվարի 11-ը կարող է որպես պատմական օր գրանցվել պատմության գրքերում:
Business insider-ի հաղորդմամբ` ամերիկյան մի շարք ինստիտուտների և աստղադիտարանի գիտնականները հավաքվել են Վաշինգտոնում` գրանցելու ձգողական ալիքները: Այս տիեզերական երևույթի մասին կանխատեսումներ էր արել Ալբերտ Էյնշտեյնը: Որսվող ալիքների աղբյուրը դարձել է երկու սև անցքերի միաձուլումը Երկրից մեկ մլրդ լուսային տարի հեռավորության վրա: Իրադարձությունը կարող է դառնալ տասնամյակի կարևորագույն գիտական հայտնագործություններից մեկը: 100 տարի առաջ Ալբերտ Էյնշտեյնը կանխագուշակել էր, որ տիեզերքում անտեսանելի ալիքներ են ստեղծվում, որոնք կոչվում են ձգողական ալիքներ: Այս տեսության առաջին փորձնական ապացույցը գիտնականները միայն հիմա են գրանցել:

Դիտվել է՝ 3519

Մեկնաբանություններ