Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ասում են...

Ասում են...
23.02.2016 | 00:55

... թե լուրը, իբր Արմեն Աշոտյանը կզբաղեցնի ԱԺ նախագահի աթոռը, բացառապես մեկ նպատակ է հետապնդում` լարել-փչացնել հարաբերությունները Գալուստ Գրիգորիչի և Աշոտյանի միջև, ինչպես նաև Գրիգորիչի որդու` Արմանի և նրա լավագույն ընկեր Աշոտյանի միջև. «Դա ոմանց օդ ու ջրի պես պետք է այս փուլում»: Ինչո՞ւ։ «Ավելին չասեմ, որպեսզի երեքին էլ խաղից հանեն»: Իսկ կարո՞ղ է «խաղից հանողները» ներքնատես-միստիկներ են ու մտածում են` քանի որ տարվա սկզբում Աշոտյանի ոտքը «ջարդվեց», պաշտոնը թողեց, իսկ Գալուստ Գրիգորիչը Գեղարքունիքի կողմերում մնաց ձյան տակ, հետո էլ տեղափոխվեց հիվանդանոց, ուստի հնարավոր է նաև Գրիգորիչը թողնի պաշտոնը, ըստ Կոելյոյի «նշանների լեզվի»: «Նշանների լեզուն Գրիգորիչի դեպքում չի աշխատում, նա հայերենի մասնագետ է»,- ասաց մեր աղբյուրը:

Դիտվել է՝ 2500

Մեկնաբանություններ