ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Արցախյան պատերազմի կրակից ծնված երգչախումբը

Արցախյան պատերազմի կրակից ծնված երգչախումբը
25.04.2016 | 13:35

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մայիսի 3-ին` ժամը 19:00-ին, տեղի կունենա «Սպեղանի» երգչախմբի (հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սարինա Ավթանդիլյան) քսանամյա հոբելյանին նվիրված համերգ: Կհնչեն Կոմիտասի և հայ ժամանակակից կոմպոզիտորներ Երվանդ Երկանյանի և Ջեննի Ասատրյանի խմբերգերը: Առաջին անգամ կկատարվի Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա գրված Ջեննի Ասատրյանի հինգ խմբերգերը:

Երգչախմբի կատարմամբ կհնչի Երվանդ Երկանյանի «Սիրիուս» ստեղծագործությունը, որը յուրահատուկ տեղ է զբաղեցնում երգչախմբի կենսագրության մեջ: 1996-ին արցախյան պատերազմի բովում ծնված երգչախումբը շարունակում է իրականացնել նոր ծրագրեր և մտահղացումներ, նպաստել ազգային խմբերգային արվեստի զարգացմանն ու տարածմանը: Երգչախումբը մեծ համբավ և ճանաչում ունի համաշխարհային երաժշտական հասարակայնության շրջանում, շրջագայել է Հայաստանում, Արցախում, Ռուսաստանում, Լիբանանում, Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Լիտվայում, մասնակցել բազմաթիվ միջազգային փառատոների, արժանանացել առաջին մրցանակների:

Դիտվել է՝ 2075

Մեկնաբանություններ