ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ջոն Քերին ԻՊ-ին մեղադրել է կրոնական փոքրամասնությունների ցեղասպանության համար

Ջոն Քերին ԻՊ-ին մեղադրել է կրոնական փոքրամասնությունների ցեղասպանության համար
27.04.2016 | 17:09

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պատասխանատվություն են կրում կրոնական փոքրամասնությունների ցեղասպանության համար՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: «ԻՊ-ը շարունակում է ոչնչացնել կրոնական փոքրամասնություններին։ Գրոհայինները սպանում են եզդիներին, քանի որ եզդի են, քրիստոնյաներին, քանի որ քրիստոնյա են, շիաներին, քանի որ շիա են»,- հայտարարել է Քերին` նշելով, որ ԻՊ-ը պատասխանատվություն է կրում «կրոնական ցեղասպանության» համար։ Պետքարտուղարն ընդգծել է, որ խոսքը քաղաքակրթությունների պատերազմի մասին չէ՝ պայքարը ոչ քաղաքակիրթ բարբարոսների հետ է ։

Դիտվել է՝ 1365

Մեկնաբանություններ