Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

ՀՀ նախագահի ու ՀՀԿ-ական պատգամավորների երեկվա հանդիպումը եղել է աշխատանքային

ՀՀ նախագահի ու ՀՀԿ-ական պատգամավորների երեկվա հանդիպումը եղել է աշխատանքային
29.04.2016 | 10:29

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ երեկ ՀՀ նախագահ- ՀՀԿ-ական պատգամավորներ հանդիպմանը և հերքեց մամուլում տեղ գտած լուրերը, թե նախագահը խիստ է խոսել ու դիտողություններ արել պատգամավորներին:

«Չեմ կիսում այն գնահատականները, որ խիստ կամ մեղմ տոնայնություն է եղել: Եղել է աշխատանքային հանդիպում, որը մենք պարբերաբար մեր կուսակցության ղեկավարի հետ ունենում ենք: Առաջին անգամը չէ, երբ ՀՀԿ-ական պատգամավորները հանդիպում են կուսակցության առաջնորդի հետ ու դա նորմալ պրակտիկա է»,-ասաց նա: ՀՀԿ խոսնակը հորդորեց բոլոր լրագրողներին՝ ասեկոսեներին հղում չանել:

«Դա աշխատանքային քննարկում էր, որը կարող է ամեն օր լինել կամ ամիսը մեկ անգամ կամ վեց ամիսը մեկ անգամ, ըստ մեր նպատակահարմարությունից: Հանդիպումը եղել է փոխադարձ հարգանքի մթնոլորտում, և այո, մենք լսել ենք մեր կուսակցության առաջնորդի հանձնարարականները և պատրաստ ենք կատարել դրանք»,-ասաց նա:

Դիտվել է՝ 2007

Մեկնաբանություններ