Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Թղթե տանկի գործը փակվեց

Թղթե տանկի գործը փակվեց
24.06.2016 | 16:49

Ստվարաթղթե կանաչ տանկով անցած տարի դեկտեմբերին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) շենքի երկաթյա դարպասներին հարվածած ակտիվիստ Արտակ Գևորգյանի գործով դատախազը հրաժարվեց առաջադրած մեղադրանքից։

«Հակահարված Արտ» խմբի անդամ Արտակը մեղադրվում էր դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ խախտելու, խուլիգանություն կատարելու և ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու մեջ։ Ստվարաթղթե կանաչ տանկով անցած տարի դեկտեմբերին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) շենքի երկաթյա դարպասներին հարվածած ակտիվիստ Արտակ Գևորգյանն արդարացվեց։

Դիտվել է՝ 1067

Մեկնաբանություններ