Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Վանաձորում փոս փորելիս արկեր են հայտնաբերել

Վանաձորում փոս փորելիս արկեր են հայտնաբերել
06.09.2016 | 13:29

Սեպտեմբերի 4-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1956 թ. ծնված Ռազմիկ Գ.-ն Վանաձորի Նժդեհի փողոցի թիվ 5/1 տան տնամերձ տարածքում փոս փորելու ժամանակ հայտնաբերվել է արկի նմանվող 2 առարկա:

Մեկնած օպերատիվ խմբի կողմից սահմանվել է դեպքի վայրի պահպանություն:
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տարածքը նախկինում պատկանել է զորամասի, որտեղից հայտնաբերված առարկաները 16 սմ տրամագծով, 103 սմ երկարությամբ արկեր են:
Նշանակվել է պայթյունատեխնիկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է՝ 2293

Մեկնաբանություններ