«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Դամավանդ լեռան վրա «անհետացած» Լևոն Արոնյանը հանդիպել է Իրանում ՀՀ դեսպանի հետ

Դամավանդ լեռան վրա «անհետացած» Լևոն Արոնյանը հանդիպել է Իրանում ՀՀ դեսպանի հետ
25.10.2016 | 21:44

Թեհրանում Հայաստանի դեսպանատանն ընդունել են Շախմատի աշխարհի գավաթակիր, գրոստմայստեր Լևոն Արոնյանին տիկնոջ հետ: Դեսպան Արտաշես Թումանյանը կազմակերպել է Լևոն Արոնյանի այցը Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ նա հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսյանի հետ: Լևոն Արոնյանն այցելել նաև Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիր, որտեղ շախմատի դասեր է վարել Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների համար:

Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել, որ Լևոն Արոնյանը կնոջ՝ Արիանա Կաոլիի հետ Իրանի տարածքում՝ Դամավանդ լեռան վրա անհետացել է հանկարծակի սկսած ձնաբքի պատճառով:

Դիտվել է՝ 1030

Մեկնաբանություններ