ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

ԱՄՆ գլխավորած կոալիցիան Սիրիայում և Իրաքում ԻՊ 50 հազար զինյալի է սպանել

ԱՄՆ գլխավորած կոալիցիան Սիրիայում և Իրաքում ԻՊ 50 հազար զինյալի է սպանել
10.12.2016 | 00:07

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան Սիրիայում և Իրաքում երկու տարվա ռազմական գործողությունների ընթացքում սպանել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման մոտ 50 հազար զինյալի՝ հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմական ոլորտում իր աղբյուրը:

Գործակալության հետ զրուցած Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ը 12 հազար օդային հարված է հասցրել իսլամիստների դիրքերին: Նա նշել է, որ ջիհադիստները խոշոր կորուստների պատճառով կարող են ընդհատակ անցնել: ԱՄՆ գլխավորած՝ մի քանի տասնյակ երկրներից կազմված կոալիցիան 2014-ից Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններ է իրականացնում «Իսլամական պետության» դեմ: 2016-ի հոկտեմբերի դրությամբ այդ գործողությունների ընդհանուր արժեքը 10 միլիարդ դոլար է:

Դիտվել է՝ 1526

Մեկնաբանություններ