ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հալեպում օդային գրոհները վերսկսվել են

Հալեպում օդային գրոհները վերսկսվել են
11.12.2016 | 11:15

Սիրիայի կառավարական զորքերը և դաշնակիցները նոր օդային գրոհներ են սկսել Հալեպում ապստամբների վերահսկողության տակ մնացած տարածքում, մինչ Ֆրանսիայում և Շվեյցարիայում բանակցություններ են վարվում Սիրիայի խոշորագույն քաղաքը փրկելու շուրջ:

Փարիզում գերտերությունների ԱԳ նախարարները՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էրոն, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը, հանդիպել են Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հալեպը «հիմնահատակ ավերումից փրկելու» ուղիները: ԱՄՆ-ի և ՌԴ-ի ռազմական փորձագետները և դիվանագետները հանդիպում են Ժնևում՝ քննարկելու Հալեպից ապստամբների նահանջի ուղիները:
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Հալեպի 93 տոկոսը գտնվում է Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ, մինչ ապստամբների գրաված արևելյան շրջանից շարունակում է քաղաքացիական անձանց փախուստը:


Սիրիայի կառավարական զորքերին և դաշնակիցներին հաջողվել է մեկ ամսից էլ պակաս ժամանակում ազատել Հալեպի արևելյան շրջանների 85 տոկոսը:

Դիտվել է՝ 1407

Մեկնաբանություններ