Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Իրանը հրաժարվել է հեռահար հրթիռներ վաճառել Ադրբեջանին

Իրանը հրաժարվել է հեռահար հրթիռներ վաճառել Ադրբեջանին
21.12.2016 | 13:35

Իրանը հրաժարվել է Ադրբեջանին վաճառել հեռահար հրթիռներ, չնայած պաշտոնական Բաքուն բազմիցս դիմել է իրանական կողմին՝ հայտարարել է ադրբեջանցի պատգամավոր Էլման Նասիրովը: Նա այս կերպ մեկնաբանել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմիի հայտարարությունը՝ Բաքու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցի հետ։ Պատգամավորի խոսքով՝ ադրբեջանա-իսրայելական կապերը հիմնված են փոխադարձ շահերի վրա և կրում են երկկողմ բնույթ։


«Ադրբեջանի և Իսրայելի միջև ձևավորվել է ռազմական հուսալի համագործակցություն։ Իսրայելը կարևոր դեր է կատարում Ադրբեջանի ռազմական արդյունաբերության ստեղծման գործում և ապահովում է ժամանակակից սպառազինությամբ։ Իսկ Իրանը բացասական պատասխան է տվել հեռահար հրթիռներ մատակարարելու Ադրբեջանի բազմաթիվ խնդրանքներին»,- ասել է պատգամավորը։


Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարությունն անդրադարձել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Բաքու այցին՝ նշելով, որ Ադրբեջանը չպետք է ընդուներ այցը։

Դիտվել է՝ 1841

Մեկնաբանություններ