ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Սիրիայի ապստամբները սառեցնում են խաղաղ բանակցությունները

Սիրիայի ապստամբները սառեցնում են խաղաղ բանակցությունները
04.01.2017 | 11:05

Սիրիայի ապստամբ ուժերը հայտարարել են, որ սառեցնում են Ռուսաստանի միջնորդած խաղաղ բանակցությունները, որովհետև Սիրիայի կառավարական զորքերը հրադադարի հաստատումից չորս օր անց՝ հունվարի 2-ին ակտիվացրել են գրոհները Դամասկոսի և Հալեպի շրջաններում: Ընդդիմադիր ուժերի հայտարարությունում նշված է, որ կառավարական զորքերի և Իրանի աջակցությունը վայելող զինված խմբերի տարածքային որևէ առաջխաղացում վերջ կդնի խաղաղ բանակցությունները վերսկսելու ջանքերին, Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ դեկտեմբերի 30-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությանը:

«Ռեժիմը և իր դաշնակիցները շարունակում են կրակն ու բռնությունները՝ սպառնալիքի տակ դնելով հարյուր հազարավոր մարդկանց կյանքը»,- ասված է «Սիրիական ազատ բանակի» մեկ տասնյակ զինյալ խմբերի հրամանատարների ստորագրած հայտարարությունում:

Դիտվել է՝ 1646

Մեկնաբանություններ