Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

ՀԱԿ-ը հրապարակեց ընտրություններում իր ցուցակները

ՀԱԿ-ը հրապարակեց ընտրություններում իր ցուցակները
16.02.2017 | 15:05

ՀԱԿ-ը հրապարակեց խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական և ռեյտինգային կարգով առաջադրվողների ցանկը:
Համամասնական ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը, նրան հաջորդում են ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, Լևոն Զուրաբյանը, Զոյա Թադևոսյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վահագն Խաչատրյանը, Լիդա Մելիքյանը, Դավիթ Մաթևոսյանը, Ստեփան Մինասյանը։


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ համամասնական ցուցակում 141 թեկնածու է ընդգրկված, նրանցից 133-ը՝ ռեյտինգային ցուցակների մեջ են։
«Ինը քաղբանտարկյալ ունենք մեր ցուցակում։ Ես համարում եմ, որ սա պարծենալու առիթ է, քանի որ քաղբանտարկյալներն այն մարդիկ ենք, ովքեր իրենց սկզբունքի համար գնացել են և պայքարել են մինչև վերջ, չեն վախեցել տարիներ շարունակ անցկացնել բանտերում, և այդ մարդիկ այսօր իրենց դիրքերում են գտնվում, իրենք այսօր նորից պայքարի մեջ են և կռվում են մինչև վերջ։ Տասնյակից ավելի ազատամարտիկներ ունենք մեր ցուցակում, որը նույնպես կարևոր է»,- ասաց Զուրաբյանը։

Դիտվել է՝ 1274

Մեկնաբանություններ