ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Վիգեն Սարգսյան. Կա որոշակի լարվածության աճ զինատեսակների առումով

Վիգեն Սարգսյան. Կա որոշակի լարվածության աճ զինատեսակների առումով
23.02.2017 | 21:36

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ շփման գծում կա որոշակի լարվածության աճ զինատեսակների առումով։ «Հակառակորդն այսօր օգտագործել է ականանետnեր, թեթև հրետանի։ Ես կարծում եմ, որ մենք դրան պետք է, ինչպես միշտ, մշտական պատրաստությամբ, զգոնությամբ մոտենանք, որովհետև հակառակորդը չի թաքցրել և չի թաքցնում իր նպատակները, իր առջև դրվող խնդիրները»,- ասաց նախարարն՝ ընդգծելով, որ Զինված ուժերը շարունակում են լիովին վերահսկել իրավիճակը և շարունակելու են կատարել իրենց գործն այնպես, ինչպես կատարել են այս բոլոր տարիներին։


Վիգեն Սարգսյանը նշեց, որ զինադադարի ցանկացած խախտում՝ մեծ կամ փոքր, որևէ ձևով չի կարող արդարացվել. «Զինադադարի ռեժիմը սահմանված է միջազգային պարտավորություն հանդիսացող հրադադարի մասին համաձայնագրերով, պաշտպանության նախարարության, Զինված ուժերի խնդիրն է ապահովել դրանց լիարժեք կատարումը պատասխան գործողություններով, ինչը մենք անում ենք»:

Դիտվել է՝ 868

Մեկնաբանություններ