Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Կարեն Կարապետյան. Նստել ենք ու զարմանում ենք, որ Ջերմուկ չեն գալիս, բայց ինչի՞ գան, եթե զբաղմունք չեն ունենում

Կարեն Կարապետյան. Նստել ենք ու զարմանում ենք, որ Ջերմուկ չեն գալիս, բայց ինչի՞ գան, եթե զբաղմունք չեն ունենում
13.03.2017 | 10:59

Քայլեր են ձեռնարկվում Ջերմուկ քաղաքը գրավիչ դարձնելու համար՝ ջերմուկցիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:


«Մենք այսօր պետք է մշակենք համալիր ծրագիր, թե մարդը գալիս է հանգստանալու, ինչով պետք է զբաղվի: Պետք է կինոթատրոն, թատոն կառուցվի, շատ հաճախ մարդկանց թվում է, որ ավելի ձեռնտու է հյուրանոց կառուցելը, ամենալավ բիզնեսն է դա, բայց մինչև համալիր ծրագիր չունենանք, մեր հաճախորդների համար զբաղմունք չստեղծենք, Ջերմուկում հանգստացողները երրորդ օրը կհոգնեն: Մենք ամբողջ աշխարհից ուզում ենք, որ մեզ սիրեն, բայց մենք դրա համար ոչ մի քայլ չենք անում: Եկեք այնպես անենք, որ մեր ծառայությունները կարողանանք վաճառել, Ջերմուկը զարգացնենք, զբոսաշրջիկին գրավենք, թե չէ նստել ենք ու զարմանում ենք, որ Ջերմուկ չեն գալիս, բայց ինչի՞ գան, եթե գալիս են ու զբաղմունք չեն ունենում»,- ասել է Կարեն Կարապետյանը:


Վարչապետի խոսքով, նույն վիճակն է նաև Երևանում:

Դիտվել է՝ 1255

Մեկնաբանություններ