«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հազիվ են «բռնացրել»

Հազիվ են «բռնացրել»
17.03.2017 | 02:18

Որքան մոտենում են ընտրությունները, ընտրակաշառքի չափն ավելի հստակ է դառնում։ Այս պահին թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ թեկնածուները մարդկանց առաջարկում են 5000 դրամ։ Իսկ թիվ 2 ընտրատարածքում քվեի գինն ավելի բարձր է՝ 10-20 հազար դրամ։


Մարզերից ավելի զավեշտալի դեպքեր են պատմում։ Ոչ հայտնի ՀՀԿ-ականները որոշ երիտասարդների առաջարկել են իրենց համար ձայն բերել, դրանից հետո նրանց բանկերում, քաղաքապետարաններում, մարզպետարաններում գործի կտեղավորեն։ Այսինքն` կես դրույքով դարձել են գործատուներ։


Բազմաթիվ քաղաքացիներ էլ, օգտագործելով նախընտրական շրջանը, իրենց հուզող խնդիրներն են նամակներով ներկայացնում քաղաքական ուժերին` ուսման վարձավճարից մինչև «տնով ապահովում»։ Այն տրամաբանությամբ, թե քանի «բռնացրել» են, մի բան ուզեն, թե չէ ևս հինգ տարի մոռանալու են ժողովրդին։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3047

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Էս քոթուկը կտրել չի լինի