ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Բասկյան ԷՏԱ խմբավորումը Ֆրանսիայի ոստիկանությանը հայտնել է զենքի պահեստների տեղը

Բասկյան ԷՏԱ խմբավորումը Ֆրանսիայի ոստիկանությանը հայտնել է զենքի պահեստների տեղը
08.04.2017 | 15:49

Բասկյան ԷՏԱ ահաբեկչական կազմակերպությունը ֆրանսիական ոստիկանությանը հայտնել է Ֆրանսիայի հարավ-արևելքում տեղակայված զենքի 12 գաղտնի պահեստների գտնվելու վայրը՝ հայտնում է AFP գործակալությունը։ ԷՏԱ-ի ղեկավարությունը հայտնել էր, որ շաբաթ օր Ֆրանսիայի հարավարևելյան Բայոննա քաղաքում տեղի կունենա կազմակերպության զինաթափման արարողությունը։ Արմատական բասկերի ներկայացուցիչները խոստանում են իրավապահ մարմիններին փոխանցել իրենց զենքի հիմնական պաշարները։

Բասկյան ահաբեկիչները զինված գործողություններ են իրականացրել հիմնականում հարևան Իսպանիայի տարածքում, սակայն նրանց բազաները, ներառյալ նախապատրաստման կենտրոնները և զենքի պահեստները, գտնվում են Ֆրանսիայում։

Դիտվել է՝ 1808

Մեկնաբանություններ