Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորը չգիտի՝ մինչև հաջորդ նիստ կաշխատի, թե ոչ

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորը չգիտի՝ մինչև հաջորդ նիստ կաշխատի, թե ոչ
21.05.2017 | 22:26

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը 3-րդ օրն էլ մասնակցել է ԱԺ նիստերին, սակայն դեռ չգիտի՝ շարունակելո՞ւ է աշխատել, թե՞ մանդատը վայր է դնելու մինչև հաջորդ նիստը:


Սերգեյ Բագրատյանն ասել է՝ խմբակցությունը դեռ չի որոշել: «Իմ ցանկությունը կապ չունի, խմբակցությունը պիտի որոշի»,- ասաց պատգամավորը: Հարցին՝ ինչ սկզբունքով է որոշելու խմբակցությունը՝ հաշվի առնելով, որ Բագրատյանը պայքարով հետ վերցրեց իր մանդատը, մինչդեռ իր կամքին հակառակ դաշինքը ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել ԿԸՀ, պատասխանեց. «Արդարության սկզբունքներից ելնելով՝ խմբակցությունը առաջիկա օրերին կորոշի»:


Խմբակցությունն արդեն որոշել է, որ մանդատը պիտի վայր դնեն Խաչիկ Մանուկյանը, Վահան Կարապետյանը, Արտյոմ Ծառուկյանը: Հինգ պատգամավորի մանդատի ճակատագիրը դեռ անհայտ է:

Դիտվել է՝ 1495

Մեկնաբանություններ