ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Պետպատվերով ծառայություններն առաջին անգամ ամբողջությամբ ֆինանսավորվել են էլառողջապահական համակարգի տվյալներով

Պետպատվերով ծառայություններն առաջին անգամ ամբողջությամբ ֆինանսավորվել են էլառողջապահական համակարգի տվյալներով
16.06.2017 | 00:40

Պետական պատվերի շրջանակում բժշկական ծառայություններ մատուցող հանրապետության բոլոր ամբուլատոր պոլիկլինիկական և հիվանդանոցային կազմակերպությունների կողմից 2017թ. մայիս ամսվա ընթացքում իրականացված աշխատանքներն առաջին անգամ ամբողջությամբ ֆինանսավորվել են էլեկտրոնային առողջապահական համակարգով ներբեռնված տեղեկատվության և ամփոփ հաշվետվությունների հիման վրա։

Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ծրագրային ապահովման համակարգի փոփոխությունը չի անդրադարձել ֆինանսավորման սահմանված ժամկետների վրա։
Այսպիսով՝ պետական պատվերի իրականացումն ամբողջությամբ արտացոլվում է էլեկտրոնային առողջապահական համակարգում, ինչը մի քանի անգամ բարձրացնում է գործընթացի թե՛ վերահսկելիությունը և թե՛ թափանցիկությունը։
Հիշեցնենք, որ Էլեկտրոնային առողջապահական համակարգն առցանց ինտեգրվել է ոստիկանության բնակչության ռեգիստրին, որի տվյալների հիման վրա էլ իրականացվել է քաղաքացիների նույնականացումը և գրանցումը էլեկտրոնային համակարգում:

Դիտվել է՝ 2456

Մեկնաբանություններ