ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

ԱՄՆ-ի բանակը ճանաչվել է ամենահզորն աշխարհում

ԱՄՆ-ի բանակը ճանաչվել է ամենահզորն աշխարհում
01.09.2017 | 11:23

ԱՄՆ-ի բանակը, միջազգային Global Firepower ընկերության համաձայն, կրկին ճանաչվել է ամենահզորն աշխարհում: Երկրորդը Ռուսաստանն է, երրորդը՝ Չինաստանը, առաջին տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Թուրքիան և Գերմանիան:

133 երկրների շարքում Հայաստանի բանակը 93-րդն է, Ադրբեջանի բանակը՝ 58-րդը: Գնահատման ընթացքում հաշվի են առնվում բանակի թվաքանակը, զինուժի ֆինանսավորումն ու զինատեսակների բազմազանությունը:

Դիտվել է՝ 2244

Մեկնաբանություններ