Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ասում են...

Ասում են...
08.09.2017 | 00:29

...թե Հայաստանում ռուսական քարոզչամեքենան վերջին օրերին հոգ է տանում, որ հանրային լայն տարածում ստանա այն մտայնությունը, թե Կարեն Կարապետյանը հարյուր տոկոսով մնում է. նա է այն վարչապետը, որի «քուղերը կկապի» ՀՀԿ-ն 2018-ին, իսկ Սերժ Սարգսյանը կնստի կուսակցության գրասենյակում և Բիձինա Իվանիշվիլու նման կղեկավարի երկիրը:

Եվ սա չնայած այն հանգամանքին, որ ո՛չ ՀՀԿ-ն և ո՛չ էլ Սերժ Սարգսյանը միանշանակ և վերջնական չեն հայտնել իրենց տեսակետն այդ առնչությամբ: Ասում են նաև, որ այդ քարոզչամեքենայի առջև խնդիր է դրված մի կողմից՝ հասարակական կարծիք ձևավորել ընդդեմ նոյեմբերին ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագրի, մյուս կողմից` հասկացնել հայաստանյան իշխանություններին, որ լուրջ խնդիրներ կունենան, եթե նման և մնացյալ հարցերում Ռուսաստանի գերակա շահն անտեսեն:

Դիտվել է՝ 17356

Մեկնաբանություններ