ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը Ս-400-ների արտադրության մասին

Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը Ս-400-ների արտադրության մասին
09.10.2017 | 22:05

Աղբյուրը՝ razm.info

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե ռուսները չհամաձայնեն Ս-400-ների արտադրական տեխնոլոգիաներ տրամադրել, իրենք այլ երկրի հետ կպայմանավորվեն: «Սակայն Ռուսաստանից բացասական պատասխան չի եղել»,- նշել է Չավուշօղլուն: Թուրքիայի ԱԳ նախարարն «Աքշամ» օրաթերթին տված հարցազրույցում պատասխանել է հարցին, որ «անհայտ» ռուսաստանյան աղբյուրից նշել են, թե տեխնոլոգիական համագործակցություն չի լինելու Ս-400-ների շուրջ. «Չգիտենք այդ հայտարարությունը ումից է եկել: Մենք միջին և երկար ժամկետներում արտադրության հարցում սկզբունքորեն պայմանավորվել ենք: Եթե ռուսները կողմ չլինեն՝ այլ երկրի հետ կպայմանավորվենք: Բայց մեզ պաշտոնապես բացասական տեղեկություն չի եկել: Պուտինն անձամբ ասաց, որ, ես էլ էի այդ հանդիպմանը ներկա, «համատեղ արտադրության հարցում միասին կարող ենք քայլեր ձեռնարկել, տեխնոլոգիան էլ նորացվում է, 500-ներն են գալիս»:


Ինչ վերաբերում է Ռուսաստանից համակարգեր գնելուն, Թուրքիայի ԱԳ նախարարը հստակ հասկացրել է, որ իրենք նման ՀՕՊ համակարգերի անհետաձգելի կարիքներ ունեն ու պետք է գնեն Ս-400-ներ: Նա ավելացրել է, որ իրենք կցանկանային ՆԱՏՕ-ի անդամ երկրներից գնել, բայց նրանք հրաժարվել են վաճառել:

Դիտվել է՝ 3459

Մեկնաբանություններ