Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Սպալետի. Մխիթարյանի տրանսֆերի արժեքը 30 մլն եվրո է. այդքան գումար «Ինտերը» չունի

Սպալետի. Մխիթարյանի տրանսֆերի արժեքը 30 մլն եվրո է. այդքան գումար «Ինտերը» չունի
05.01.2018 | 07:00

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին խոսել է ակումբի հնարավոր տրանսֆերների մասին:

«Ճիշտ չէ խոսել նոր ձեռքբերումների մասին, երբ ակումբն ասել է, որ խնդիրներ կան ֆինանսական ֆեյր-փլեյի հետ և լայնածավալ տրանսֆերներ իրականացնել չենք կարող: Նորեկների մասին խոսակցությունները շեղում են նաև իմ խաղացողներին: Մեկ խաղացողը թիմում ամեն ինչ փոխել չի կարող և ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չենք կարող թույլ տալ մեծ գնումներ կատարել: Իմ խաղացողները պետք է վստահ լինեն, որ ես նրանց ուժերին հավատում եմ: Դուք կարող եք մի շարք ֆուտբոլիստների անուններ տալ: Հենրիխ Մխիթարյանի արժեքը 30 մլն եվրո է: Այդքան գումար մենք չունենք, որ կարողանանք նրան թիմ հրավիրել»,- Սպալետիի խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն: Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում են նաև անգլիական մի քանի ակումբներ:

Դիտվել է՝ 2817

Մեկնաբանություններ