Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մխիթարյանը ստորագրեց պայմանագիրը «Արսենալի» հետ

Մխիթարյանը ստորագրեց պայմանագիրը «Արսենալի» հետ
23.01.2018 | 13:16

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել «Արսենալի» հետ` երկուշաբթի երեկոյան հաղորդեց «Արսենալը» պաշտոնական կայքէջում: Գործարքի շրջանակում չիլիացի Սանչեսը «Արսենալից» տեղափոխվել է «Մանչեստր Յունայթեդ»:


«Անչափ երջանիկ եմ, որ կարողացանք ավարտին հասցնել այս գործարքը, և անչափ երջանիկ եմ, որ այստեղ եմ: Սա իրականացած երազանք է, ես միշտ երազել եմ խաղալ «Արսենալի» համար: Այժմ ես այստեղ եմ և կանեմ ուժերիցս եկածը, որ այս ակումբը պատմություն կերտի»,- հայտարարել է Հենրիխ Մխիթարյանը:
«Հենրիխը լիակատար ֆուտբոլիստ է: Նա շանսեր է ստեղծում, լավ պաշտպանում է, կարողանում է հեռավորություններ կլանել և նաև շատ նվիրված է։ Նա մի խաղացող է, որն օժտված է բոլոր հատկանիշներով»,- հայտարարել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:


«Հենրիխը 39 հանդիպում է անցկացրել «Մանչեսր Յունայթեդի» կազմում, 5 գոլ է խփել և մաս է կազմել անցած խաղաշրջանում ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայում հաղթած թիմին: Նա Հայաստանի ազգային հավաքականի ավագն է և նրա բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն: Նա նաև 8 անգամ արժանացել է Հայաստանի Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին»` հաղորդագրությունում նշում է «Արսենալը»։

Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ