Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վենգեր. Մխիթարյանն ու Օբամեյանգը արագ են և շատ կտրուկ են շարժվում

Վենգեր. Մխիթարյանն ու Օբամեյանգը արագ են և շատ կտրուկ են շարժվում
05.02.2018 | 08:13

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դրական է արտահայտվել թիմի նորեկներ Հենրիխ Մխիթարյանի և Պյեր-Էմերիկ Օբամեյանգի մասին:
«Մխիթարյանի և Օբամեյանգի մասին խոսելը դեռ վաղ է: Բայց կարծում եմ՝ նրանք ունեն այն որակները, որոնք թույլ կտան համապատասխան լինել այն խաղին, որը մենք ցանկանում ենք ցուցադրել: Նրանք արագ խաղացողներ են, շատ կտրուկ են շարժվում և գնդակով շարժուն են: Դրանք լավ ու դրական որակներ են: «Էվերտոնի» դեմ մենք ավելի շատ անցումներ ունեցանք, «Սուոնսիի» դեմ նախորդ հանդիպման համեմատ ավելի սուր և արագ խաղ ցուցադրեցինք:

Սա «Քրիսթալ Փելասի» դեմ խաղի կրկնությունն էր, երբ առաջին 20 րոպեում հաղթում էինք 4:0 հաշվով: Կարծում եմ՝ մենք շատ լավ արագություն ունեինք, նաև գերազանց էին գրոհների եզրափակիչ հատվածները: Լյակազեթը պահեստայինների նստարանին էր, բայց ես գոհ եմ նրանից: Մենք չէինք կարող Սանչեսին, Ժիրուին և ՈՒոլքոթին վաճառելուց հետո որևէ մեկին չգնել: Օբամեյանգը չի կարող խաղալ Եվրոպայի լիգայում, և Լյակազեթը կստանա խաղաժամանակ»,- Վենգերի խոսքը մեջբերում է BBC-ն:

Դիտվել է՝ 1111

Մեկնաբանություններ