«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ռուսաստանցիները՝ հոկեյի օլիմպիական չեմպիոններ

Ռուսաստանցիները՝ հոկեյի օլիմպիական չեմպիոններ
26.02.2018 | 14:05

Փհենչհանում տափօղակով հոկեյի մրցաշարի եզրափակիչում «Ռուսաստանից օլիմպիական մարզիկների» թիմը դրամատիկ պայքարում 4-3 հաշվով հաղթել է Գերմանիայի հավաքականին և վաստակել է չեմպիոնի տիտղոսը: Խաղից հետո ռուսաստանցի մարզիկները երգել են իրենց երկրի օրհներգը, քանի որ Ռուսաստանի օլիմպիական հավաքականը պատժված է և զրկված է ազգային դրոշով և օրհներգով հաղթանակներ տոնելու իրավունքից: Լարված հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է հոկեյի հավաքականի մարզիչ Օլեգ Զնարոկին և շնորհավորել է կամային հաղթանակի կապակցությամբ:

Դիտվել է՝ 1384

Մեկնաբանություններ