Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Բանակցությունները կայացել են

Բանակցությունները կայացել են
02.04.2018 | 13:51

Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահն իր հնարավոր տեղափոխման շուրջ բանակցություններ է ունեցել Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանն հետ: 25-ամյա եգիպտացու պայմաններից են՝ երաշխավորված տեղ թիմի մեկնարկային կազմում, վարձավճարի էական բարձրացում: Նա ցանկանում է Քրիշտիանու Ռոնալդուից հետո լինել թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:


Ընթացիկ մրցաշրջանում եգիպտացին պրեմիեր լիգայի 31 խաղում դարձել է 29 գոլի հեղինակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3659

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ