ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Գերմանիան չի մասնակցի Սիրիայի տարածքում ռազմական գործողություններին

Գերմանիան չի մասնակցի Սիրիայի տարածքում ռազմական գործողություններին
12.04.2018 | 21:37

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Դանիայի վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Գերմանիան չի մասնակցի Սիրիայի տարածքում հնարավոր ռազմական գործողությանը:


Նա կոչ է արել արևմտյան երկրներին համակարգված գործել Սիրիայում ենթադրվող քիմիական հարձակման արձագանքի հարցում:

Դիտվել է՝ 1268

Մեկնաբանություններ