Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ասում են...

Ասում են...
18.05.2018 | 10:35

...թե Ռուսաստանը մինչև վերջ հավատ չի ընծայել Սոչի՝ իր դուռը եկած հայաստանյան իշխանությունների՝ առ Ռուսաստան «ասքին». Վլադիմիր Վլադիմիրովիչին շնորհակալություն հայտնած ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքն անվերապահորեն «բարիդրացիական» չի եղել։

Հայաստանի տնտեսական ակտիվների մեծ մասը տնօրինող Ռուսաստանը դեռ սպասում է, մինչ այս պահը Հայաստանի ատոմակայանին չի տրամադրել անհրաժեշտ վառելիքը և տարբեր խողովակներով հիշեցնում է, որ ատոմակայանի կանգնելու դեպքում «կկանգնի» ողջ Հայաստանը, որովհետև ապահովում է Հայաստանի էներգիայի քառասուն տոկոսը։ Ի դեպ, Ռուսաստանը տարեկան երկու անգամ է այդ վառելիքը տրամադրում: «Ինչ կլինի՝ սպասենք-տեսնենք»,- ասաց մեր աղբյուրը։

Դիտվել է՝ 14326

Մեկնաբանություններ