«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Առողջապահության նախարարն այցելեց Գյումրի

Առողջապահության նախարարն այցելեց Գյումրի
16.06.2018 | 22:22

Առողջապահության նախախար Արսեն Թորոսյանը Գյումրու բժշկական հաստատություններ այցելեց: Նախարարին թիվ 1 պոլիկլինիկայում հիվանդները նամակներ փոխանցեցին ու բողոքներ ներկայացրին:


Գյումրիում մեկ տարի է` շրջանառվում է ծննդատան փակվել-չփակվելու հարցը: Վերջին տարիներին «Ավստրիական մանկան հիվանդանոցում» ծննդաբերական բաժանմունք է գործում, Ախուրյանում էլ՝ մոր և մանկան կենտրոն: Գյումրու ծննդատան հետագա գործունեությունը հարցականի տակ է հայտնվել: Աշխատավարձի պարտքեր կան, տեխնիկա-սարքավորումների թարմացման խնդիր:
Նախարարն այցելեց Գյումրու ծննդատուն, հանդիպեց բուժաշխատողների հետ: Թորոսյանն ահազանգ էր ստացել նաև հիվանդանոցից: Ի՞նչ ճակատագիր է սպասվում Գյումրու ծննդատանը հարցին նախարարը պատասխանեց․ «Այս պահին որոշում, որպես այդպիսին, չունենք: Պետք է հաշվի առնենք Գյումրու պահանջները և լուծումներ գտնենք: Երեք ծննդատների առկայությունը բերել է երրորդի թերծանրաբեռնվածությանը: Պետք է լուծումներ գտնենք, որ չվնասենք աշխատող հիմնարկներին: Այդ լուծումների ժամանակ կարող են լինել միջամտություններ, մի քիչ ցավոտ, բայց եթե չլինեն այդ միջամտությունները, հիվանդանոցներից մեկը պարզապես սնանկանալու է»:

«Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ում մարզպետարանի աուդիտի արդյունքում հայտանաբերված չարաշահումների փաստով հարուցվել է քրեական գործ: Արսեն Թորոսյանից հետաքրքրվեցինք՝ չարաշահումների բացահայտման հերթը հասե՞լ է մարզեր, թե՞ ոչ: «Մարզեր պետպատվերների գումարների մասով դեռ չենք հասել, որովհետև ռեսուրսները սահմանափակ են, միջոցների համաչափ բաշխման խնդիր կա»,- ասաց նախարարը:
Առողջապահության նախարարության միջոցները Երևանում են հիմնականում կենտրոնացել: Արսեն Թորոսյանն ասում է՝ միջոցների վերաբաշխում է լինելու՝ Երևանից մարզեր:

Դիտվել է՝ 3855

Մեկնաբանություններ