Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ասում են...

Ասում են...
10.07.2018 | 00:25

...թե յուր անձնական ճակատին ՕԵԿ, ԲՀԿ, ՀՀԿ գրած Սամվել Բալասանյանն այնքան է տարվել օրվա թրենդով, որ եթե ոչ վաղ անցյալում Ռուսաստանի անունը տալիս ծնկները ծալվում էին, ճակատը՝ հալվում, այս օրերին կացինը վերցրել ու պապից կաթոլիկ հարվածներ է տեղում Գյումրու` ռուսական ռազմաբազայի ղեկավարության հասցեին, ավելին, ասում են՝ անգամ նամակ է գրել ռուսաց պաշտպանության նախարար պարոն Շոյգուին, թե՝ եկեք, մեր փողոցները ասֆալտապատեք՝ ձեր ծանր տեխնիկայի «մոմենտով»։

Այս մետամորֆոզի պատճառը մեկն է՝ մինչև ոսկրածուծը հաճոյանալ օրվա իշխանություններին, որպեսզի վերջիններս թույլ տան հիմա էլ ճակատին ՔՊ գրել։ Գյումրեցիներն այս առիթով արդեն կատակում են՝ «Էսպես օր էրթա, Բալասը վայ թե զորամաս տանող փողոցները անձամբ կփակե, կնստի տանգերի առաջ, ինչ է թեր, գործից չհանեն»։

Դիտվել է՝ 22992

Մեկնաբանություններ