Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Եռակի հաղթանակ Բուլղարիայից

Եռակի հաղթանակ Բուլղարիայից
10.09.2018 | 01:42

Օգոստոսի 24-ին Բուլղարիայում մեկնարկեց «Սլավյանսկի Վենեց - 2018» միջազգային մրցույթ-փառատոնը, որին «Մինորա» մշակութային կենտրոնի աջակցությամբ մասնակցեցին «Աշոտ Ղազարյանի հումորի, ծիծաղի և խոսքի դպրոց-ստուդիան», «Let's Dance» և «Բելլա» պարային համույթները։

- Մեր կենտրոնի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում գործող խմբերն արդեն յոթերորդ տարին է, ինչ հնարավորություն ունեն մասնակցելու Բուլղարիայում բարձր մակարդակով կազմակերպվող միջազգային «Սլավյանսկի Վենեց» բազմաժանր մրցույթին, որին ամեն տարի մասնակցություն են ցուցաբերում ստեղծագործական խմբեր աշխարհի շուրջ 15 պետություններից: Սիրով և հպարտությամբ ուզում եմ նշել, որ մեր բոլոր մասնակիցներն իրենց տարիքային խմբերում և անվանակարգերում զբաղեցրեցին 1-ին տեղը: - նշում է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան):
Բացի մրցույթից մասնակիցները հնարավորություն ունեցան այցելել Վառնայի Գալատա թաղամաս, որտեղ գտնվում է հայ ազգային հերոս Զորավար Անդրանիկի հուշարձանը: Բոլորը Բուլղարիայից վերադարձան անմոռանալի տպավորություններով, բարձր տրամադրությամբ՝ ըստ արժանվույնս և բարձր մակարդակով ներկայացնելով մեր մշակույթն իր ողջ գեղեցկությամբ, որն անկասկած գնահատվեց, վերածվեց հաղթանակի և բազմաթիվ գովեստի խոսքերի:


Նշենք նաև, որ այսուհետ «Մինորա» մշակութային կենտրոնը հանդիսանում է «Սլավյանսկի Վենեց» միջազգային մրցույթ-փառատոնի էքսկլյուզիվ ներկայացուցիչը ՀՀ - ում և ԼՂՀ-ում:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1644

Մեկնաբանություններ