Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Լուկա Մոդրիչը ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ

Լուկա Մոդրիչը ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ
25.09.2018 | 11:14

Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին ՖԻՖԱ-ն ճանաչեց տարվա լավագույն ֆուտբոլիստ: Մոդրիչը գերազանցեց «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին և «Յուվենթուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին: Անցած մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» հետ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ ամռանը Խորվաթիայի հավաքականի հետ հասավ մինչև Աշխարհի առաջնության եզրափակիչ:

Դիտվել է՝ 1464

Մեկնաբանություններ