Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 
Արմեն Գյուլբուդաղյանցը՝ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

08.10.2018 | 11:17

Հոկտեմբերի 13-ին և 16-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի հերթական տուրերի հանդիպումները՝ Երևանում` մրցելով Ջիբրալթարի և ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն այսօր հաստատել է Արմեն Գյուլբուդաղյանցին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Մարզչական շտաբում ընդգրկվել են Սուրեն Չախալյանը, Աշոտ Ավետիսյանը, Ռոման Բերեզովսկին (դարպասապահների մարզիչ):
Հայաստանի Մ-19 և Մ-17 հավաքականների մարզչական շտաբերում ևս կան փոփոխություններ: Խզվել են պայմանագրերը արգենտինացի բոլոր մարզիչների հետ: Մ-19 հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Ոսկանյանը, Մ-17 հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարեն Բարսեղյանը

Դիտվել է՝ 1294

Մեկնաբանություններ