Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ասում են...

Ասում են...
16.10.2018 | 00:52

...թե Նիկոլի նվիրված և անչափ մտերիմ ընկերներից մեկը՝ Հակոբը, որն այժմ ապրում է Մոսկվայում, որի Արեշի տանը «ընդհատակում» եղած օրերին ապրել է Նիկոլը (Հակոբն այդ տանն ապրել է մոր հետ), ամռանը եկել է Հայաստան ու չի հանդիպել, չի շնորհավորել վարչապետ դարձած իր ամենամտերիմ ընկեր Նիկոլ Փաշինյանին, ինչը շարժել է ընդհանուր ընկերների զարմանքը։ Հարցին՝ ինչու՞, Հակոբը չի պատասխանել, չի ցանկացել ընդհանրապես այդ խնդրից խոսել, այդպես էլ, առանց հանդիպելու, մեկնել է Մոսկվա։ «Մեզ համար այդպես էլ անհասկանալի մնաց այդ աբսուրդը. էդ ի՞նչ պետք է եղած լիներ, որ Հակոբը գար Հայաստան, չզանգեր-շչնորհավորեր-չհանդիպեր Նիկոլին»,- ափիբերան ասում են ընկերները։

Դիտվել է՝ 15610

Մեկնաբանություններ