Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Ռեալը» կունենա արգենտինական համալրում

«Ռեալը» կունենա արգենտինական համալրում
16.11.2018 | 03:25

Արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Էզեկիել Պալասիոսը պատրաստվում է ուղևորության Եվրոպա, որն իսկապես դարձել է ֆուտբոլիստների բարձր հարգը հավաստող գերագույն ատյանը: Հայտնի էր, որ քսանամյա արգենտինացու վրա աչք ունեին միանգամայն երկու գրանդ ակումբներ՝ «Բարսելոնն» ու Մադրիդի «Ռեալը», սակայն ոնց որ թե այս մրցակցությունում ավելի ուժեղ է եղել «արքայականը»: Համենայն դեպս, այս պահի դրությամբ վկայվում է, իսկ դա դժվար թե այլևս փոփոխման ենթակա լինի, որ «սերուցքայինները» ֆուտբոլիստի համար կվճարեն քսան միլիոն եվրո, իսկ պայմանագիրը կկնքեն հինգ տարի ժամանակով: Տրանսֆերը կկայանա հունվարին, այդ մասին պաշտոնապես կհայտարարվի Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակչի պատասխան խաղից հետո, որը կայանալու է նոյեմբերի 24-ին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ